Մեկնաբանություն

17.08.2022 13:29


Մահվան պարետը․ ո՞վ է «սբխեչի ուլի» արտաքինով Տիգրան Ավինյանը

Մահվան պարետը․ ո՞վ է «սբխեչի ուլի» արտաքինով Տիգրան Ավինյանը

«Սուրմալուի» փլատակների ֆոնին Տիգրան Ավինյանը քարոզարշավ է իրականացնում։ Ասում է՝ այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագրի» կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այսինքն՝ չի էլ թաքցնում, որ ողբերգությունը փորձում է օգտագործել որպես քարոզչության առիթ։

«Սբխեչի ուլի» արտաքինով սույն թրաշամանուկը նման կերպ քարոզվում էր որպես կորոնավարակի դեմ պայքարի շրջանակներում նշանակված պարետ։ Մինչ Նիկոլը տնական արաղով ու պինցետով պայքարում էր կորոնավարակի դեմ, իսկ մահվան նախարար Արսեն Թորոսյանն էլ կոչ էր անում դիմակ չկրել ու արխային վարակվել, Տիգրան Ավինյանը, որն այն օրերին նաև փոխվարչապետ էր, ամբողջությամբ տապալում էր կորոնավարակի դեմ պայքարը՝ պատճառ դառնալով բազմաթիվ մահերի։

Հիմա այս մահվան պարետը եկել է «Սուրմալու», որ փիառվի։ Սրանց անբարոյականությունը, փաստորեն, սահմաններ չի ճանաչում։

Հարց է առաջանում, թե ո՞վ է Տիգրան Ավինյանը, որ հիմա ստվերային կառավարում է իրականացնում Երևանի քաղաքապետարանում ու հավակնում է քաղաքապետի պաշտոնին։

Սույն քայլարած թրաշամանուկին մինչև 2018–ը միայն ՔՊ–ի պլանքյաշներն ու նրա հարազատներն էին ճանաչում։ Զրո կենսագրությամբ, անհայտ ծագում ունեցող այս «սբխեչի ուլին» իշխանափոխությունից հետո Նիկոլը նշանակեց փոխվարչապետ։ Թե որ արժանիքների համար, հետո պետք է պարզվեր։ Պարզվեց, որ սա փողի նկատմամբ առանձնահատուկ սեր ունի և շատ լավ պատկերացնում է կոռուպցիոն սխեմաները։

Իրեն միամիտ բալայի տեղ դրած Տիգրանի անունը հիմա կապվում է իշխանությունների կողմից զավթվող կամ փայ մտնվող բիզնեսների հետ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային, բանկային ոլորտ, կապի ոլորտ և այլն։ «Պայքարենք թալանչիների ու հովանավորչության դեմ» կարգախոսով իշխանափոխություն արածները հիմա մեծ արագությամբ թալանում ու հարստանում են։ Տիգրանն այդ ամենի խորհրդանիշներից է դարձել։

Ու քանի դեռ այս ամենը հանդուրժվելու է, Տիգրան Ավինյանի պես զրոն գալու է «Սուրմալու» և մահերի ֆոնին ինքնագովազդվի։ Մինչդեռ սրան ու սրա նմաններին պետք է այն օրը գցել, որ շունը ձեռքներից հաց չվերցնի, էլ ուր մնաց, թե մտածեն Երևանը զավթելու մասին։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Պետք է լրագրողները դրան «Սուրմալույում» հարցնեին․ տղա՛ ջան, իշխանափոխությունից առաջ բոմժական կյանքով էիր ապրում, հայտարարագրումդ սեփական կատու չունեիր, հիմա այդ ո՞ր գումարներով ես հսկայական օֆիսների տեր դարձել, փող ես պտտացնում։ Ոչինչ, դրա ժամանակը դեռ կգա։ Շատ լավ է, որ ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու է։ Փչացած կուսակցության, փչացած թեկնածուին պետք է «մայրուղի» հանել։

Այս խորագրի վերջին նյութերը