Լրահոս

14.01.2011 11:49


Եվրահանձնաժողովի նախագահ. «Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին»

Եվրահանձնաժողովի նախագահ. «Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին»

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսում։ Իր ելույթում Բարրոզուն անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության  կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության կապակցությամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ժամանակն է լուծել արցախյան հակամարտությունը։ «Մենք պաշտպանում ենք տարածքային ամբողջականության սկզբունքը և հանդես ենք գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին»,-հայտարարել է Բարրոզուն։

Այս խորագրի վերջին նյութերը