Լրահոս

07.09.2011 14:26


Ալեքսան Հարությունյանը չի ցանկացել մեկնաբանել իր անվան հետ կապված «WikiLeaks»–ի բացահայտումները

Ալեքսան Հարությունյանը չի ցանկացել մեկնաբանել իր անվան հետ կապված «WikiLeaks»–ի բացահայտումները

«WikiLeaks»  աղմկահարույց կայքը շարունակում է իր բացահայտումները հայտնի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ։ Հերթական հրապարակման մեջ կայքն անդրադարձել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումների վրա ազդող անձանց և, որպես բավական ազդեցիկ մարդ, նշել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի անունը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսան Հրությունյանը, մեկնաբանելով այդ  հրապարակումը, ասել է, թե իր անունը հիշատակվել է «WikiLeaks» –յան մի քանի հրապարակումներում, սակայն ինքը չի ցանկանում մեկնաբանել նորաձև դարձած այդ հրապարակումները։

Դրանք ամերիկյան տարբեր դիվանագետների կարծիքներն են: Ես չեմ ցանկանում մեկնաբանել մանավանդ տարիներ առաջ տարածված ինֆորմացիան: Եթե դա վերաբերեր այսօրվա իմ գործունեությանը, բնականաբար, ես կփորձեի որոշ մեկնաբանություն տալ,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը