Լրահոս

17.08.2022 10:57


Ի հիշատակ զոհերի՝ քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարևանությամբ (տեսանյութ)

Ի հիշատակ զոհերի՝ քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարևանությամբ (տեսանյութ)

«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի երրորդ օրը՝ վաղ առավոտից, քաղաքացիները կենտրոնի հարևանությամբ ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

«Ես զոհերից ոչ մեկին չեմ ճանաչել։ Բայց եթե իմ հարազատներից մարդ չի տուժել, չի նշանակում, որ պետք է անտարբեր լինեմ, որովհետև իմ ազգի ցանկացած ներկայացուցիչ՝ բացի թշնամիներից ու ազգի դավաճաններից, հարազատ են։ Բոլոր զոհերն էլ իմ հարազատներն են։ Այսպես ես իմ հարգանքի տուրքը մատուցում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծաղիկներ խոնարհած քաղաքացիներից մեկը։

ԱԻՆ-ից նշել են, որ առևտրի կենտրոնի հարևանությամբ քաղաքացիները կարող են ծաղիկներ խոնարհել և մոմավառություն իրականացնել՝ ի հիշատակ զոհերի։

Այս խորագրի վերջին նյութերը