Լրահոս

07.09.2011 14:10


Զինծառայող Հայկ Մկրտչյանը մահացել է համածառայակից Լենդրուշ Նազլուխանյանի կրակոցներից

Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն լրացուցիչ հայտնում է, որ Հայկ Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցներից:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը