Ադրբեջանցի շները հերթափոխի ժամանակ խմում ու ակտիվ կրակում են. Սոթքի բնակիչ
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում, որի ուղղությամբ թշնամին վերջին անգամ շուրջ 10 օր առաջ էր կրակոցներ արձակել, իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Գյուղի մի քանի բնակիչներ 168.am-ի հետ զրույցում ասացին, որ կրակոցներ հնչում են, բայց քիչ, հիմնականում երեկոյան ժամերին․ գյուղում գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան է․
«Գյուղում վերջին օրերին հանգիստ է, մարդիկ իրենց բերքն են հավաքում՝ ցորեն, գարի, խոտն են քաղում։ Նորմալ է, էլի, տեսնենք՝ ի՞նչ կլինի աշխարհի վիճակը։ Ժողովուրդն է իր մասին մտածում, ոչ մի ղեկավար էլ չի մտածում մեր մասին։ Ժողովուրդն իրենք իրենց պայքարում են, ստեղծում են, պաշտպանում են իրենց։ Անտերուդուս վիճակ է, ոչ մեկը չի հետաքրքրվում, ոչ մի բան, ամենքն իրեն ապրում է, ոչ մեկի հեչ պետքն էլ չի՝ ստեղ մարդ կա՞, թե՞ չէ»։
Սոթքի բնակիչներին հարցրեցինք, թե ի՞նչ հաճախականությամբ են Սոթքի վերևի սարերում շուրջ 1.5 տարի տեղակայված ադրբեջանցիները կրակում․
«Էդ ադրբեջանցի շները հիմնականում հերթափոխի ժամանակ են ակտիվ կրակոցներ արձակում՝ 10-15 օրը մեկ, խմում՝ կրակում են։ Աստված չանի, բայց որ մի բան եղավ, ժողովուրդն ամեն մեկն իր ձևով՝ բահով, քլունգով, պաշտպանելու է իրեն։ Սոթքից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող, սա մեր հողն է, սա մեր հայրենիքն է, սա մեր անցյալն ու ապագան է, մենք ամուր կպած ենք մեր հողին․․․»։
Նախորդ տարի՝ 2021 թվականի մայիսին, ադրբեջանցի զինված ծառայողներն առաջացել են Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի հատվածում և տեղակայվել, պարբերաբար կրակոցներ են հնչում ոչ միայն հայկական դիրքերի, այլև խաղաղ բնակիչների ուղղությամբ, ուստի Սոթքի բնակիչներին հարցրեցինք, թե ստեղծված իրավիճակից ելքն ինչպե՞ս են պատկերացնում, պատասխանեցին՝ ուժեղ ղեկավար․
«Շատ կուզենք, որ ուժեղ ղեկավար լինի, ոչ թե թուրքի դեմ կռացած․․․ Բայց էսօր ո՞վ է ժողովրդի կարծիքը հարցնում։ 2018-ին հելան՝ փոփոխություն արեցին, բայց հիմա էդ նույն Նիկոլն ու իր թիմն այնպես են կպել աթոռներին, որ էդ նույն մեթոդներով իրենց հնարավոր չէ հեռացնել։ Ամեն դեպքում մենք մեր ապագան տեսնում ենք առանց Նիկոլ Հայաստանում, մենք ելքը պատկերացնում ենք Նիկոլի հեռանալով․․․»։