Լրահոս

07.09.2011 13:49


Անծանոթը մտել է Սելին Դիոնի տուն և փորձել լոգանք ընդունել

Անծանոթը մտել է Սելին Դիոնի տուն և փորձել լոգանք ընդունել

Ապօրինի կերպով աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի կանադական Լավալ քաղաքում գտնվող տուն է մուտք գործել անծանոթ մի տղամարդ և փորձել լոգանք ընդունել։ Տան պահակներն ահազանգել են ոստիկանություն, որից հետո տուն ներխուժած մարդուն ձերբակալել են։ Սելին Դիոնն ու նրա ընտանիքը տանը չեն եղել այդ պահին։ Այս մասին գրում է «Montreal Gazette»-ը։

Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Նատալի Լորենի՝ «անսպասելի հյուրը» մտել է տուն ավտոտնակի միջոցով։ Մտնելով տուն՝ նա կերել է մի քանի թխվածքաբլիթ, ծխել մի քանի սիգար, ապա սկսել ջուր հավաքել լոգարանում և փորձել լոգանք ընդունել։

Իսկ երբ ոստիկանությունն է մտել տուն, տարօրինակ ավազակը հարցրել է՝ ի՞նչ գործ ունեն նրանք այդտեղ, ինչին հետևել է նույն հարցն արդեն ոստիկանության կողմից։

«ՌԻԱ նովոստի»–ն տեղեկացնում է, որ այդ տղամարդը չի դիմադրել ձերբակալման պահին, և ստել է, որ Դիոնի ընտանիքի անդամ է։ Սակայն ո՛չ պահակախումբը, ո՛չ էլ ինքը Սելին Դիոնը չեն հաստատել դա։

Այս խորագրի վերջին նյութերը