Լրահոս

07.09.2011 13:31


Զինված ուժերի շփման գծում վաղը դիտարկում է նախատեսվում

Զինված ուժերի շփման գծում վաղը դիտարկում է նախատեսվում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ վաղը՝ սեպտեմբերի 8–ին, դիտարկում է նախատեսվում ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը և Խրիստո Խրիստովը։

Իսկ ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգող Իմրե Պալատինուսը, անձնական օգնական Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը։

Այս խորագրի վերջին նյութերը