Լրահոս

07.09.2011 13:31


Թուրքիան հետաձգում է չվերթները դեպի Իսրայել

Թուրքիան հետաձգում է չվերթները դեպի Իսրայել

Թուրքիայի ավիաընկերություններն սկսել են կրճատել դեպի Իսրայել չվերթների քանակը։ Միաժամանակ իսրայելական «Էլ–Ալ» ավիաընկերությունը մտավախություն է հայտնել, որ Թուրքիան կարող է արգելել իսրայելական ավիափոխադրողին՝ չվերթներ իրականացնելու Թուրքիայի տարածքով։ Այս մասին գրում է իսրայելական «Հարեց»–ը։

Եթե թուրքական տարածքը փակվի իսրայելական չվերթների համար, Իսրայելը ստիպված կլինի իրականացնել իր ավիափոխադրումները՝ շրջանցելով Թուրքիան, ինչը շահեկան չէ ավիաընկերությունների համար։ Սա, բնականաբար, նաև կազդի ավիատոմսերի գների վրա։

Այդ դժվարությունը կառաջանա հատկապես այն չվերթների դեպքում, որոնք ուղղված են դեպի Հեռավոր Արևելք և հետխորհրդային տարածքներ։

Այս խորագրի վերջին նյութերը