Լրահոս

07.09.2011 13:23


Մ. Եղիազարյան. «Հողեր հանձնելը լինելու բան չէ»

Մ. Եղիազարյան. «Հողեր հանձնելը լինելու բան չէ»

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններին, նշել է. «Հիանալի վիճակում ենք. ի՞նչ է եղել որ։ Հազիվ այնպիսի վիճակի ենք հասել, որ Ղարաբաղի մասով մեր խոսքն ասում ենք՝ Ղարաբաղն արդեն ինքնորոշված է»։

Բանախոսը կարծում է, որ ղարաբաղյան բանակցությունների ներկա գործընթացը հօգուտ մեզ է։

Հարցին, թե խոսվում է փոխզիջումային տարբերակի մասին (հողի հանձնումը կարգավիճակի հստակեցման համար), «Արաբո» ջոկատի հրամանատարն ասել է. «Անհո՛գ եղեք, շատերն են վեր կանգնելու ու դեմ լինելու հողերը տալուն։ Ոչ ոք հանկարծ չմտածի, որ հեշտ ու հանգիստ հողերը տալու են. այդպիսի բան չի լինելու»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը