Լրահոս

15.08.2022 07:55


«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք. կա 7 զոհ, ավելի քան 60 տուժած (տեսանյութ, թարմացվող)

«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք. կա 7 զոհ, ավելի քան 60 տուժած (տեսանյութ, թարմացվող)

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երեկ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհը դեռ չի մարվել։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երրորդ զոհի անունը։

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ երրորդ զոհը 1960 թվականին ծնված Ջեմա Նազարյանն է։ Մինչ այդ ԱԻՆ-ը հայտնել էր երկու զոհի անուն՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, իսկ Ջեմա Նազարյանի անունը նշված էր անհետ կորած քաղաքացիների թվում։

ԱԻՆ-ը նաև հայտնել է, որ «Սուրմալու»-ի տարածքում կա 19 անհետ կորած․ տեղում աշխատում է 185 փրկարար ծառայող։

Ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից 6-ը հայտնաբերվել են․ նրանք ողջ են։ Լուրը հաստատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնալ Հայկ Կոստանյանը։

***

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոտացած հուժկու պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի, տուժել է ավելի քան 60 քաղաքացի։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 5 քաղաքացիներից 4-ի անունները՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան։ Զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։

Պայթյունից հետո անհետ կորած է համարվում 16 քաղաքացի։ ԱԻՆ-ը հրապարակել է նրանց անունները։

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

12․ Վանիկ Ամիրխանյան

13․ Անահիտ Խալաթյան

14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

15․ Արամ Հարությունյան

16․ Դավիթ Մխիթարյան

Օգոստոսի 14-ի ժամը 23։00-ի դրությամբ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

***

«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից փրկարարները քիչ առաջ դուրս բերեցին ևս մեկ դի։ Այս պահին զոհերի ընդհանուր թիվը 6-ն է։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

***

«Սուրմալու» առևտրի կենտրոնում մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Նշվում է, որ ժամը 23։00-ի դրությամբ՝ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։

Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

***

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված բոլոր անձանց ինքնությունը հայտնի է։

ԱԻՆ-ից հաղորդում են, որ կա 6 զոհ՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան և Գայանե Ավետիսյան։

***

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած հրդեհի և պայթյունի զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանանը։

«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։

Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,-նշել է նա։

ՀՀ ԱԻՆ-ի վերջին տվյալներով՝ պայթյունից հետո Երևան քաղաքի բժշկական կեմտրոններ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Անհետ կորած կարող է համարվել 21 մարդ, որոնցից 5-ը՝ Իրանի, 1-ը՝ Ռուսաստանի քաղաքացի։

Այս խորագրի վերջին նյութերը