Քաղաքական

13.08.2022 18:33


Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. Հայաստանում և Արցախում հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. Հայաստանում և Արցախում հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին էլ հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:

Այս խորագրի վերջին նյութերը