Քաղաքական

13.08.2022 12:21

ՔՊ-ում կադրային բանկն այնքան սնանկ է որ երկու խոշորացված համայնքների միասնական խորհուրդ են ձևավորել. «Հրապարակ»

ՔՊ-ում կադրային բանկն այնքան սնանկ է որ երկու խոշորացված համայնքների միասնական խորհուրդ են ձևավորել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում կադրային բանկն այնքան սնանկ է դարձել է, որ երեկ Արարատի մարզի երկու խոշոր համայնքներում՝ Արարատում և Վեդիում ՔՊ տարածքային միասնական խորհուրդ են ձևավորել և նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանի կոկորդիլոսագետ սանիկ, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին:

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այնքան է փոքրացրել վստահելիների շրջանակը, որ չի հանդուրժում քիչ, թե շատ ինքնուրույն մարդկանց։ Օրինակ, Արարատում կարող էր, դիցուք, Հովիկ Աղազարյանին կամ մարզպետ Սեդրակ Թևոնյանին պատասխանատու նշանակել, բայց վերջիններս վստահություն չեն ներշնչում:

Մարզում բաց է միայն Մասիսի ՔՊ խորհրդի ղեկավարի հարցը, այստեղ էլ վստահելի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են: Արտաշատում, հիշեցնենք, ավելի վաղ գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանն էր ընտրվել»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։