Արցախի օկուպացված տարածքում պարտիզանական շարժումը կարող է ստացվել միայն եթե մեջքին ունենա հայկական պետական մեքենայի աջակցությունը
Այս փուլում պարտիզանական պայքարի մասին խոսակցությունները զուտ ... խոսակցություններ են։
Կա մի կախարդական բառ. «լոգիստիկա», որն իր մեջ ներառում է ռազմական գործողությունների մատակարարումը և զորքի գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։
Պարտիզանները կարող են գործել միայն իրենց հանդեպ բարեկամաբար տրամադրված բնակչությամբ տարածքում՝ ունենալով կայուն մատակարարում։ Եթե բնակչություն չկա, եթե մշտական մատակարարում չկա, ապա մոռացեք պարտիզանների մասին։
Օրինակ՝ երկրորդ աշխարհամարտի ժամանակ ԽՍՀՄ օկուպացված տարածքներում պարտիզանական շարժումը կենտրոնացված ձևով կառավարվում էր Մոսկվայից, պարտիզաններն իրենց առաջադրանքները ստանում էին Կենտրոնից, Կենտրոնից բերում էին զենք, զինամթերք, նոր մարդկանց ու դուրս էին բերում վիրավորներին։
Օրինակ՝ Վիետկոնգի պարտիզանները, որոնք Հարավային Վիետնամում կռվում էին տեղի իշխանությունների և ամերիկացիների դեմ, իրենց մատակարարումը ստանում էին այսպես կոչված «Հոշիմինի արահետով»։ Գուգլեք Тропа Хо Ши Мина կամ The Ho Chi Minh trail, լիքը վիդեոներ կան...
Օրինակ՝ Աֆղանստանում կռվող մոջահեդների մատակարարումը հիմնականում Պակիստանից էր։
Եւ այլն, և այլն...
Արցախի օկուպացված տարածքում պարտիզանական շարժումը կարող է ստացվել միայն եթե մեջքին ունենա հայկական պետական մեքենայի աջակցությունը, այսինքն՝ միայն այն ժամանակ, երբ կազատվենք օկուպացիոն վարչակարգից։
Մենք շարունակելու ենք պարտվել, մինչև չհասկանանք, որ հայ-ադրբեջանական հակամարտության իրական առաջնագիծն այսօր Երևանում է։
Մենք շարունակելու ենք պարտվել, մինչև չկարողանանք բացատրել դա մարդկանց։
Նշանակում է, որ այս փուլում ամենակարևոր մարտը մարդկանց սրտերի և ուղեղների համար է։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից