Թող զարմանալի չթվա, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնասյուներից մեկը 2020–ի նոյեմբերի 9–ին ստորագրած կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթն էր։ Իրեն հավատացող պողոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կյանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղության նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։
Նոյեմբերի 9–ի փաստաթղթի տակ դրված էր Նիկոլի ստորագրությունը, որը նույնպես որոշակի կշիռ ու սուբյեկտայնություն էր տալիս նրան նույն պողոսների աչքերում։
Աղավնոյի ու Լաչինի միջանցքի հետ կապված իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլն այլևս կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Եվ ամենակարևորը՝ «խաղաղության նոր դարաշրջանը», որը խոստացվել էր նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության շրջանակներում, ոչ միայն չի գալիս, այլև դառնում է «Հայոց ցեղասպանության կամ հայերի տեղահանության նոր դարաշրջան»։
Երբ Նիկոլին կից ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Ադրբեջանի պահանջները Լաչինի միջանցքի կապակցությամբ լեգիտիմ չեն, Նիկոլը կրկնում է ԱԽՔ–ի միտքը ու դրանից մեկ օր անց Արցախի Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանը, Արցախի ֆեյք Նիկոլին՝ Հայկ Խանումյանին ուղարկում է Աղավնո, որ ասի մինչև օգոստոսի 25–ը բնակիչները լքեն տարածքը, ապա դա նշանակում է, որ փլուզվել է նիկոլական քաղաքականության ամբողջ հայեցակարգը, առարկայորեն բացահայտվել է «խաղաղության դարաշրջանի» բլեֆը։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան է Նիկոլը բացում ու բավարարում Ալիևի բոլոր պահանջները՝ պարբերաբար հայտարարելով, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ», ապա ինչու է Աղավնոյի բնակչությունը տարհանվում։
Տարհանումը ցույց է տալիս, որ Նիկոլն ու Արայիկն ընդունում են, որ եթե Ադրբեջանն այնտեղ մտնի օգոստոսի 25–ից հետո, ապա լինելու է հայերի կոտորած։ Ու եթե դրանից հետո Նիկոլը չի ասում, որ ղալաթ է արել, երբ հայտարարել է, որ ինքը փոխում է տեղերն ու Արցախի կարգավիճակի հարցը բխեցնում իրավունքներից ու անվտանգության երաշխիքներից, ապա ստացվում է, որ ինքը գիտակցաբար գնում է Արցախը հայաթափելու ուղղությամբ։
Եթե Աղավնոյի դեպքերից հետո Նիկոլը չի հայտարարում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուրեմն կա՛մ միտումնավոր է անում ամեն ինչ, կա՛մ հիմա շոկի մեջ է ու լեզուն մտցրել է հետույքը։ Ամեն դեպքում ինքը չի կարող ներկայացնել Հայաստանն ու Արցախը։
Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգը փլուզվել է Աղավնոյում։ Իրեն ո՛չ ռուսները, ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ անգամ Արցախի իշխանությունն այլևս բանի տեղ չեն դնում։ Նիկոլը մնացել է Աղավնոյի փլատակների տակ։ Ու որպեսզի նրա հետ նաև մեր երկիրը փլատակների տակ չհայտնվի, նրան պետք է հրատապ կարգով հեռացնել։ Փողոցում գցած քաղաքական լեշը պետք է մաքրել, հակառակ դեպքում գարշահոտությունը տանել չի լինի։
Նիկոլ Փաշինյանը՝ Աղավնոյի փլատակների տակ

Կորյուն Մանուկյան