Կարմիր ու սև բերետավորները գիշերն էլ «ախռանի՞կ» են աշխատում
Ոստիկանության էլիտար գունդը համարվող կարմիր ու սև բերետավորները նոր եկամտի աղբյուր են գտել. Ավելի ճիշտ՝ նրանց համար վերադասը կոմպենսացիայի համար խնդիր է լուծել, որ պատերազմից հետո աննորմալ ռեժիմով օր ու գիշեր միտինգներ կամ ակցիաներ ցրող բերետավորները չտրտնջան:
Ըստ աղբյուրի՝ մտածվել է այսպես. հատուկ բանագնացի միջոցով անվտանգություն ապահովելու ծառայություն է առաջարկվել Երևանի մի շարք օբեկտներին. Ըստ այդմ, հուսալի և անհամեմատ հարուստ օբեկտատերերի հետ ներքին կարգով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ գիշերային անվտանգության հերթապահությունն իրականացնեն բերետավորները՝ ախրանիկների համազգեստով:
Սա, ինչպես աղբյուրն է մանրամասնում, եռակողմ շահեկան գործարք է. Ոստիկանությունը շահում է գործարք՝ Երևանի քիչ թե շատ հարուստ օբեկտատերերի հետ, բերետավորն ունենում է լրացուցիչ եկամուտ ու հետևաբար ավելի մեծ նվիրումով է ծառայում վերադասին։ Մյուս կողմից էլ ռեստորանի կամ փաբի, բարի սեփականատերն է շահում արանքում․ չէ՞ որ ոստիկանությունն ուղիղ պատասխանատվություն է վերցնում իր վրա ու երաշխավորում է, որ միջադեպերը կբացառվեն տվյալ օբեկտում:
Ինչ վերաբերում է արկածախնդիր հաճախորդներին, իրավիճակը փոխվել է նաև իրենց պարագայում. եթե նախկինում մասնավոր պահնորդական ծառայության «ախրաննիկի» հետ միջադեպը կարող էր ավարտվել խոսք ու զրույցով կամ ծայրահեղ դեպքում ծծեկռտուքով, ապա այս դեպքում հաճախորդն ինչ աստիճան էլ հարբած լինի կամ փորձի իրեն «լավ զգալ», միևնույն է՝ բերետավորների ներկայությամբ ցանկացած քաշքշուկ անխուսափելիորեն կավարտվի միանգամից բերման ենթարկելով:
Ի դեպ, այս ծառայությունը հերթապահությամբ իրականացնելու համար, աղբյուրի պնդմամբ, ամեն բերետավորի մինչև 800 դոլար աշխատավարձ են երաշխավորում:
Ի դեպ, սև ու կարմիր բերետավորների լրացուցիչ եկամտի համար մտահոգ հովանավորը, ասում են, Երևանի վարչության բարձրաստիճան ոստիկաններից մեկն է․ նա է, որ իր ողջ լծակները գործի դրել այս յուրօրինակ գործարքի համար:
Տեղեկատվությունը հաստատել-հերքելու համար դիմեցինք ոստիկանություն։ Հարցին պատասխանելու համար խնդրեցին գրավոր դիմել։ Դիմել ենք․ պաշտոնական պարզաբանումը ստանալուն պես, այն ևս կհրապարակենք։
Ի դեպ, տեղին է հիշել, թե ինչպես էր հեղափոխությունից ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին սիրաշահում՝ ասելով, թե ոստիկանները գործից հետո գնում են բետոն են թափում, որ փող վաստակեն, այնինչ ինքը հենց գա, արժանապատիվ կվարձատրի։ Փաստորեն, հիմա էլ ոստիկանները ստիպված են գիշերային աշխատանք կատարել։

Աղբյուրը` yerevan.today