Թուրքիայի օգնությամբ ադրբեջանական կողմը, 21-րդ դարում, սեղմելով օղակը մեծացնում է ճնշումը և՛ Հայաստանի, և՛ Արցախի նկատմամբ, և փաստացի, միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում հայ ժողովրդի հերթական արտաքսում իր հարազատ բնօրրանից
Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, երբ Թուրքիայի օգնությամբ ադրբեջանական կողմը, 21-րդ դարում, բոլոր միջազգային, բարոյական և հումանիտար նորմերին հակառակ, սեղմելով օղակը մեծացնում է ճնշումը և՛ Հայաստանի, և՛ Արցախի նկատմամբ, և փաստացի, միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում հայ ժողովրդի հերթական արտաքսում իր հարազատ բնօրրանից՝ դիմադրելու և համայն հայության ներուժը ի շահ հայրենիքի ծառայեցնելու հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա համայն հայության լայն համախմբում՝ Հանուն Արցախի Պաշտպանության: Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով փրկել սեփական կյանքը:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջունում է մեր հայրենակիցների Հանուն Արցախի Պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությունը և կոչ է անում իր կառույցներին, իրենց ողջ ներուժով, համախմբվել ստեղծված և հետագայում ստեղծվող նախաձեռնող խմբերի շուրջ, որոնց տեղակայման և կոնտակտային տվյալները կհրապարակվեն հաջորդիվ: Ցանկանում ենք նշել, որ այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ ընդունվել և ընթացք է ստացել նաև Հայաստանի Հանրապետությունում ու Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ և ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության:

Արցախի «Արդարություն» կուսակցություն