Քաղաքական

09.08.2022 11:59

Շիրակցի գերիների հարազատները գիշերը լուսացրել են Կառավարության շենքի մոտ

Շիրակցի գերիների հարազատները գիշերը լուսացրել են Կառավարության շենքի մոտ

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքից անհասկանալի հանգամանքներում գերեվարված և առայսօր ադրբեջանական բանտերում գտնվող շիրակցիների հարազատները երեկ առավոտվանից Կառավարության շենքի մոտ նստացույց էին անում՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում։

Գերիների հարազատներին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել օրվա ընթացքում այդպես էլ չի հաջողվել՝ չնայած վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկի միջոցով փոխանցել էին իրենց պահանջը։

Իշխանությունների անգործությունից ջղայնացած շիրակցիները գիշերը ևս անց են կացրել Կառավարության շենքի մոտ։ Առավոտյան գերիների հարազատները թեև դադարեցրել են նստացույցը, բայց իրենց պահանջից չեն հրաժարվում։ Հայաստանի իշխանություններից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու համար։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։