Մեկնաբանություն

09.08.2022 17:40


Ընդամենը 9 գրամ, և վե՛րջ

Ընդամենը 9 գրամ, և վե՛րջ

Անվար Սադաթ

Անվար Սադաթը 1952–ին Եգիպտոսում իշխանության եկավ հեղափոխության միջոցով։ Նա հայտարարեց, որ Սինայի թերակղզին ու Գոլանի բարձրունքները Եգիպտոս են, և վե՛րջ։ Նրան այդ հարցում ձայնակցում էր Սիրիայի նախագահը։

Պատերազմ բերած Սադաթի մոտ լավ չստացվեց։ Դրանից հետո նա գնաց Իսրայելի հետ «խաղաղության դարաշրջան» բացելու ուղղությամբ։ Քեմպ Դեվիդում Իսրայելի հետ նա խաղաղության համաձայնագիր ստորագրեց։ Դրանից հետո Սադաթին սպանեցին՝ համարելով դավաճան։

Իցհակ Ռաբին

Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը «խաղաղության դարաշրջանի» ջատագով էր։ Նա հողեր հանձնեց Պաղեստինին և համաձայնության եկավ Հորդանանի հետ։ Նրան դրա համար խաղաղության Նոբելյան մրցանակ տվեցին։

Իցհակ Ռաբինը սպանվեց, քանզի նրա քայլը գնահատվեց որպես դավաճանություն։ Շատ իսրայելցիներ մեղադրում էին Ռաբինին, որ նրա կողմից Օսլոյում ստորագրված պայմանագրի պատճառով հազարավոր հրեաներ են զոհվել։

Ամփոփում

Անվար Սադաթը սկզբում պատերազմ ու պարտություն բերեց, հետո դարձավ «խաղաղության աղավնի»։ Նրան դա չներվեց։

Իցհակ Ռաբինը 2–րդ անգամ վարչապետի աթոռին հայտնվելուց հետո «խաղաղության աղավնի» էր խաղում ու գնում ամեն տեսակ զիջումների՝ արաբների հետ բախումներից խուսափելու համար։ Պաղեստինաիսրայելական հարցը մինչև օրս չի լուծվել, բայց լուծվել են Իցհակ Ռաբինի հարցերը։

Մի խոսքով ․․․

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը