Քաղաքական

08.08.2022 20:15

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։

Նա պատմեց, որ Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը նախագծի վերաբերյալ նաեւ լուսանկար է հրապարակել։ Ըստ նախագծի, ապամոնտաժվում է գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում՝ երկու մինարեթներ։

«Նախագիծը հաստատվել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հրամանի համաձայն։ Նմանատիպ հրաման Ալիեւը տվել է դեռեւս այն ժամանակ, երբ հերթական ապօրինի այցով գտնվում էր օկուպացված Հադրութի շրջանում։ Իրենց հիմնական նպատակն օկուպացված հայկական բոլոր բնակավայրերում հայկական մշակութային ժառանգությունը վերացնելն է։ Այն եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող հաստատությունները, որոնք կառուցվել են անկախության ժամանակաշրջանում, որոնք հնարավոր չեն աղվանականացնել, Ալիեւի հրամանով վերածում են մզկիթի կամ այլ կառույցների»,-ասաց կենտրոնի ղեկավարը։

Հովիկ Ավանեսովը շեշտեց, որ դա բացահայտ պատերազմական հանցագործություն է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային բոլոր կոնվենցիաներով նմանատիպ ժառանգության ոչնչացումը կամ վերածումն այլ կառույցների համարվում է ոչ միայն մշակութային ցեղասպանություն, այլ նաեւ որպես պատերազմական հանցագործություն։ Վտանգը բավականին մեծ է, հաշվի առնելով այն, որ չնայած մեր՝ միջազգային ճանաչում ունենալուն, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ կապված տեսանք՝ ինչպես վերաբերվեցին ու խեղաթյուրեցին։ Այս նույն վտանգը ոչ միայն Սուրբ Համբարձում եկեղեցուն է սպառնում, այլ նաեւ Աղավնոյի մատուռին, ու այն պատմամշակութային ժառանգությանը, որը մնալու է օկուպացվող այդ բնակավայրերում»։

Հովիկ Ավանեսովի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող այդ գործընթացը կանգնեցնելու միակ եղանակը միջազգային կառույցներին դիմելն է. «Ելքն այն է, որ միջազգային լուրջ ազդակներ գործադրվեն կամ բանակցությունների միջոցով հնարավոր լինի՝ ռուս խաղաղապահներն այստեղ դիտակետ տեղադրեն, որպեսզի թույլ չտրվի այն մզկիթի վերածելը կամ պայթեցնելը»։

Նշենք, որ Սուրբ Համբարձում եկեղեցու կառուցումը սկսվել է 1996 թվականից, ավարտվել է 1998 թվականին։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։