Քաղաքական

08.08.2022 18:52


Ադրբեջանցիները զանգահարում են հայկական տուրիստական ընկերություններին` խնդրելով իրենց տանել Բերձոր

Ադրբեջանցիները զանգահարում են հայկական տուրիստական ընկերություններին` խնդրելով իրենց տանել Բերձոր

Օրերս վերջնականապես հայտնի դարձավ, որ Հայաստանին ու Արցախին կապիտուլացիայի հասցրած, Արցախի մեծ մասը թշնամուն նվիրած փաշինյանական դավաճանական խունտան պատրաստվում է օգոստոսի 25-ին թշնամուն հանձնել Բերձորը, Աղավնոն և Լաչինի ամբողջ միջանցքը:

Այսօր Yerkir.am-ին ահազանգեցին, որ ադրբեջանցիները զանգահարում են հայակական տուրիստական մի քանի ընկերություններին, աղճատված ռուսերենով նշելով, որ իրենք Լաչինից են, լսել են, որ Փաշինյանը հանձնում է քաղաքն ու հարակից շրջանը և ցանկանում են մինչ այդ այցելել այնտեղ:

Ինստագրամյան Armenian Tours Guide էջից մեզ փոխանցեցին իրենց զանգահարած հեռախոսահամարները: Պարզվում է, ադրբեջանցիները չեն էլ փորձել զանգահարել ռուսական կամ մեկ այլ երկրի համարից, այլ լկտիաբար, հույսը դնելով հայերի միամտության վրա, զանգահարում են հենց ադրբեջանական համարներից` +994 կոդով համարներից:

ՀՀ ներկա դավաճանական իշխանությունների պատճառով առանց այդ էլ Հայաստանը լցվել է իրենց լտիաբար պահող թուրք-ադրբեջանցիներով, որոնք, առանց երկմտելու, արդեն փորձում են Արցախ այցելել հենց Հայաստանի տարածքով:

Պետք է միայն հույս ունենալ, որ տուրիստական կազմակերպություններից կամ դրանով զբաղվող անհատներից ոչ մեկ կուլ չի տա այդ խայծը:

Այս խորագրի վերջին նյութերը