Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնած է եղել ժամկետից շուտ հանձնել Լաչինը. «Սիվիլնեթ»
«Սիվիլնեթը» գրում է. «Ներքևի լուսանկարներում Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի հատվածն է Արցախի Բերդաձորի շրջանում։ Առաջին լուսանկարն արել եմ հուլիսի 24-ին՝ Ղարաբաղ գնալիս, երկրորդը՝ հուլիսի 30-ին՝ Ղարաբաղից վերադառնալիս։ Երկրորդ լուսանկարում արդեն երևում է, որ ճանապարհն ասֆալտապատված է և պատրաստ օգտագործման։
Ամփոփենք, թե ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ և ինչու։
Օգոստոսի 1-ին Ադրբեջանը խախտեց շփման գիծը Մարտակերտի շրջանի հյուսիսարևմտյան հատվածում և հարավում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ։ Երեք օր տևած բախումների արդյունքում հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, երկու տասնյակ վիրավոր։
Օգոստոսի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքով երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպելու պահանջ է ներկայացրել։ Ավելի վաղ՝ հունիսի 30-ին, Արցախի նախագահը հայտարարել էր, որ «Բերձորից [Լաչին] պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի մասով շարունակելու ենք բանակցությունները, պայքարը»։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Այսինքն՝ խոսքը ոչ թե եռամյա ժամկետում նոր ճանապարհ կառուցելու մասին էր, այլ ընդամենը նոր երթուղին որոշելու։
Օգոստոսի 4-ի կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են»։ Նա նաև ասաց, թե ներկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով ճանապարհի կառուցման հաստատված որևէ պլան գոյություն չունի, և Հայաստանը մի քանի անգամ առաջարկել և հիմա էլ առաջարկում է դա անել: Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը [նոր ճանապարհի] որևէ պլանի համաձայնություն չի տվել, սակայն սկսել է Տեղ գյուղից մինչև Կոռնիձոր (Ադրբեջանի սահման) ավտոճանապարհի վերակառուցումը, որը, նրա խոսքով, ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:
Հարցեր
Ես արդեն իսկ մի շարք հարցեր եմ ուղղել Հայաստանի կառավարությանը նախորդ սյունակումս (Եղե՞լ է արդյոք Բերձորը ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն․ հարցեր Հայաստանի կառավարությանը)։ Կրկնեմ այդ հարցերից մի քանիսը․
Եթե չի եղել Լաչին քաղաքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված եռամյա ժամկետից ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն, ինչո՞ւ է Ադրբեջանն իր տարածքում կառուցել շրջանցիկ մոտ 30 կմ-ոց ճանապարհը, որը պետք է հանձնվի հայերի օգտագործմանը։
Ինչո՞ւ և ի՞նչ պայմանավորվածության հիման վրա է Ադրբեջանը կառուցել ճանապարհը ոչ միայն իր վերահսկողության տակ գտնվող հատվածում, այլև հայկական տարածքում՝ Շուշիի շրջանի Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի հատվածում։
Ինչո՞ւ Ադրբեջանը Լաչինը պահանջեց անմիջապես ճանապարհի կառուցումից հետո և ինչո՞ւ հայկական կողմն անմիջապես համաձայնեց Ադրբեջանի պահանջին՝ մինչև օգոստոսի 25-ը հանձնել Լաչին քաղաքը և Լաչինի գործող միջանցքի վրա գտնվող Աղավնո և Սուս գյուղերը։
Եթե պայմանավորվածություն չի եղել Բերձոր քաղաքն ավելի վաղ (կարդացեք 2022-ի հուլիսին) հանձնելու մասին, ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը տեղի տալիս Ադրբեջանի պահանջին և հայտարարում, որ Կոռնիձորի հատվածում 8 կմ-ոց ճանապարհը կկառուցի մինչև 2023-ի գարուն։
Ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ Հայաստանը նախքան Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի կառուցումը կառուցելու է 3 կմ-ոց ճանապարհ, որը Լաչինի գործող միջանցքի սկզբնամասից միանալու է Ադրբեջանի կառուցած 30 կմ-ոց ճանապարհին, որը շրջանցում է Բերձոր քաղաքը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այս ճանապարհը հետագայում ևս հանձնվի Ադրբեջանին։
Հայաստանի կառավարության հայտարարությունները հակասում են նրա գործողությունների և իրավիճակի տրամաբանությանը։ Հաստատապես կարելի է պնդել, որ Փաշինյանի կառավարությունը որոշակի համաձայնություն տված է եղել Ադրբեջանին եռամյա ժամկետից շուտ Լաչին քաղաքը հանձնելուն կամ առնվազն դեպի Արցախ նոր երթուղու ճանապարհին։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթում հրապարակած հոդվածում անդրադարձել է Փաշինյանի՝ ռուսական կողմին ուղղված քննադատությանը՝ տարակուսելի համարելով, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին նորանոր զիջումների մեղքը փորձում են բարդել ռուսների վրա։
Եզրակացություններ
Իրադարձությունների վերլուծությունը հիմք է տալիս անելու հետևյալ եզրահանգումները․
Հայաստանի իշխանությունները անկարող են եղել մնալ նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակում, բանակցություններում տեղի են տվել Ադրբեջանի պահանջներին և համաձայնել են ինչպես Լաչինը շրջանցող նոր երթուղուն, այնպես էլ դրա կառուցումից հետո Լաչին քաղաքը, Աղավնոն և Սուս գյուղերը հանձնելուն։ Այստեղ հատկապես կարևոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել հասնել այն բանին, որ Հայաստանն ու Արցախն իրար կապող ճանապարհը կառուցվեր դրանով անցնող ենթակառուցվածքների տեղափոխմանը զուգահեռ՝ էլեկրահաղորդման գծեր, գազատար և ինտերնետ։ Այժմ երթևեկությունը կկազմակերպվի նոր երթուղով, իսկ ենթակառուցվածքները կմնան Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Համաձայնած լինելով նոր ճանապարհի երթուղուն, ինչպես նաև դրա կառուցման ավարտից հետո Լաչինը, Աղավնոն և Սուսը հանձնելուն՝ Հայաստանը ոչինչ չի արել այս ընթացքում ճանապարհի իր հատվածը կառուցելու ուղղությամբ, որը կմիանար Ադրբեջանի արդեն իսկ կառուցած ճանապարհին։ Այժմ հապճեպ և տարերային գործողություններ է անում, որոնք ավելի են խորացնում անորոշությունը Արցախում բնակվող ժողովրդի համար։
Ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, գործնական քայլեր չանելով իր ստանձնած տխրահչռակ խոստումը (բանավոր, թե գրավոր՝ էական չէ) կատարելու ուղղությամբ՝ առիթ է տվել սահմանային նոր սրացման, որի արդյունքում ունենք առնվազն ԵՐԿՈւ ԶՈՀ և ԵՐԿՈւ ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐ։
Կարելի է անվերջ մեղադրել Ադրբեջանին, որի միջազգային նշանակությունը, ի դեպ, թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի համար էապես մեծացել է ուկրաինական պատերազմից հետո։ Կարելի է մեղադրել Ռուսաստանին, որը, ըստ Հայաստանի պնդումների, լավ չի կատարում Արցախի հայերի անվտանգության պահպանության գործառույթը։
Փաստը, սակայն, այն է, որ Հայաստանի կառավարությունը խուսափել է իրավիճակի սթափ գնահատումից, ինչը հանգեցրել այն վիճակին, որ հիմա կա»։