Քաղաքական

08.08.2022 15:37


Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ

Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ

Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Նա նշել է, որ մանրամասները կլինեն հետազոտություններից հետո:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Նա հիվանդանոց տեղափոխվելու դիմում էր ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չէև ապահովվում։

Այս խորագրի վերջին նյութերը