Մեկնաբանություն

08.08.2022 13:50


Ինչպես է Նիկոլը տեղահանում հայերին․ Արմեն Գրիգորյանը ոչ լեգիտիմ կհայտարարի՞ Նիկոլին

Ինչպես է Նիկոլը տեղահանում հայերին․ Արմեն Գրիգորյանը ոչ լեգիտիմ կհայտարարի՞ Նիկոլին

2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, մեղմ ասած, հայկական կողմի համար ցանկալի փաստաթուղթ չէ, բայց նույնիսկ այդ հայտարարության մեջ նշված զիջումներից ավելին է անում Նիկոլ Փաշինյանը՝ անունը դնելով «խաղաղության դարաշրջան» և «կյանքերի փրկություն»։ Ու որքան շատ են սրանք «կյանքեր փրկում» և «խաղաղության դարաշրջան» բերում, այնքան շատ են թուրքերն ու ադրբեջանցիները լկտիանում ու սպանում։

«Խաղաղության դարաշրջանը» հասել է Բերձոր, Աղավնո ու Սուս։

Թեև նոյեմբերի 9–ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի պահով նշված է, որ կողմերի, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար, այդուհանդերձ Նիկոլն իր դրածո Արայիկ Հարությունյանի ու վերջինիս դրածո Հայկ Խանումյանի միջոցով, առանց այդ եռակողմ համաձայնության, սկսել է կազմակերպել հայերով բնակեցված բնակավայրերի տեղահանումը, այսինքն՝ Նիկոլը զուտ Ալիևի պահանջով հայաթափում է բնակավայրերը։

Ուշագրավ է, որ օրերս ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հարցազրույցում նշել էր, որ Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, քանզի Լաչինի միջանցքի պահով Ադրբեջանի հետ համաձայնեցված որևէ պլան չկա։

ԱԽՔ–ի այս խոսքերից հետո Նիկոլը, Արայիկը և Հայկն անցնում են հայերի տեղահանումը կազմակերպելու գործին։ Այսինքն՝ կատարում են Ալիևի ոչ լեգիտիմ պահանջը։ Հիմա եթե ԱԽՔ–ը մնացել է իր կարծիքին, ապա պետք է ոչ լեգիտիմ հայտարարի Նիկոլին ու նրա արցախյան դրածոներին։ Կամ էլ՝ հրաժարական տա։ Բայց դե նա ո՛չ այն կանի, ո՛չ մյուսը։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Կար ժամանակ, երբ Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին համարում էր Սերժ Սարգսյանի հաճախորդ։ Նա նաև Նիկոլին համարում էր դիշովկա, քանզի վերջինս չէր միանում 2015–ի սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու գործընթացին՝ անուղղակիորեն սատարելով այդ փոփոխություններին։ Արմենն այն օրերին «ոչ»–ի շարժման ակտիվ մասնակիցներից էր։

Հիմա ինքը «խաղաղության դարաշրջանի» ԱԽՔ–ն է։

Այս խորագրի վերջին նյութերը