Առաջընթաց․ Վաղարշակ Հարությունյանը «Օդնոկլասնիկի»-ից տեղափոխվեց «Տելեգրամ»
Շատերին քիչ առաջ հաղորդագրություն եկավ, որ Վաղարշակ Հարությունյանը միացել է «Տելեգրամ»-ին։ Սա ուշագրավ է այնքանով, որ Վաղարշակ Հարությունյանը սոցմեդիայի այս ժամանակաշրջանում, երբ մարդիկ գրանցվում են միաժամանակ մի քանի սոցցանցերում, շարունակեց ակտիվ լինել միայն «Օդնոկլասնիկի.ru»-ում, որը ամենահներից է, բարձր հեղինակություն չի վայելում և ընդամենը «պաչիկ» խաղալու կայք է շատերի համար։
Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը ՀՀ դեսպան է աշխատում ՌԴ-ում։ Նա ուսադիրները պոկած, ապա վերականգնած գեներալ է, որը Պաշտպանության նախարար աշխատեց հետպատերազմյան շրջանում՝ ընդամենը մի քանի ամիս և այդ ընթացքում հաջողացրեց ստորագրել փաստաթուղթ, որի արդյունքում հայկական զորքերը Սյունիքից հետ քաշվեցին, և Ադրբեջանը մտավ Հայաստան, խորացավ 40 կիլոմետրից ավելի։

Աղբյուր՝ yerevan.today