Նիկոլ Փաշինյանը լուծարեց Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանի Հանրապետության ծնունդը 1988–ի Ղարաբաղյան շարժման հետևանք էր։
Ղարաբաղյան շարժումը ժամանակի ընացքում ավելի լայն խնդիրներ դրեց իր առաջ և վերածվեց անկախական շարժման։ Շարժումն ուղեկցվում էր ԽՍՀՄ փլուզման գործընթացին զուգահեռ։
Կա տեսակետ, որ ՀՀ–ն այսպես թե այնպես ստեղծվելու էր, քանզի ԽՍՀՄ փլուզումը բերելու էր անկախությանը ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ կազմի մեջ մտնող մյուս 14 հանրապետություններն անկախացան։ Այդ տեսակետի մեջ ճշմարտություն կա, բայց պետք է արձանագրել, որ հայերը Ղարաբաղյան շարժման շնորհիվ անկախության ոգին ավելի շուտ էին զգացել։ Ղարաբաղյան շարժումն էր, որ մեզ համահունչ էր դարձրել միջազգային զարգացումներին ու զգալիորեն առաջ գցել Ադրբեջանից։
Ղարաբաղյան շարժումը և հետագայում Ղարաբաղյան պատերազմը ազգային–ազատագրական պայքար էր։ Հայաստանի Հանրապետությունը իմաստավորվեց Ղարաբաղի հայությանը և Ղարաբաղին տեր կանգնելու գաղափարով։
1990–ի օգոստոսի 23–ին ընդունված ՀՀ անկախության հռչակագրի նախաբանում նշված է․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
ՀՌՉԱԿՈՒՄ Է
անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։
Եվ այսպես, ՀՀ–ն ստեղծվել է Ղարաբաղին տեր կանգնելու կոդով։ Անկախության հռչակագրի 32–ամյակին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում զեկուցեց Իլհամ Ալիևին, որ Ղարաբաղում ՀՀ զինված ուժեր չկան, բոլորը դուրս են բերվել։ Դրանից առաջ Նիկոլը պարբերաբար «ապացուցել» էր, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»։
Ղարաբաղից ձեռքերը պաշտոնապես լվանալով ու ադրբեջանամետ քարոզ տանելով Նիկոլ Փաշինյանը փաստացի լուծարել ու իմաստազրկել է Հայաստանի Հանրապետությունը, քանզի ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթներին դեմ է գնացել։ Դա պետական հանցագործություն է։ Նիկոլի վարած քաղաքականությունը հանցավոր է և չունի վաղեմության ժամկետ։
Կորյուն Մանուկյան
Հ․Գ․։ Նիկոլի հետ հավասար պատասխանատվություն են կրում նրա թիմակիցները և հաճախորդները՝ էդմոնմարուքյանները, սծյոպիկները և մյուսները։