Թուրքիայի վարչապետը Իսրայելին սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել և այցելել Գազա
Թուրքիայի կառավարության ղեկավար վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրը նոր պատժամիջոցներ է կիրառում Իսրայելի դեմ։
Ինչպես հայտնում է «BBS»–ն, բացի սրանից, վարչապետը խոստացել է նաև հաճախակի այցելություններ կատարել Գազայի հատված։
Հիշեցնեք, որ ավելի վաղ Անկարան հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին և նվազագույնի հասցրել դիվանագիտական հարաբերությունները։ Իրավիճակը սրվեց վերջերս տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո, երբ 2010թ. «Ազատության նավատորմի» վրա զոհված մարդկանց մահվան համար Երուսաղեմը հրաժարվեց ներողություն խնդրել։
Նշենք նաև, որ Թուքիայի արտգործնախարար Ահեմդ Դավութօղլուն էլ թուրքական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե Անկարան չի ընդունում ՄԱԿ–ի զեկույցը, ըստ որի՝ հետքաննության արդյունքներից պարզ է դարձել, որ «Ազատության նավատորմի» վրա տեղի ունեցած դեպքը համարվում է օրինական քայլ։