Քաղաքական

04.08.2022 22:19


«Անտրամադիր, վախը սրտներումս` չգիտենք` ինչ անենք»․ Արցախի Եղծահող գյուղի բնակիչները՝ համայնքում տիրող վիճակի մասին (տեսանյութ)

«Անտրամադիր, վախը սրտներումս` չգիտենք` ինչ անենք»․ Արցախի Եղծահող գյուղի բնակիչները՝ համայնքում տիրող վիճակի մասին (տեսանյութ)

Շուշիի Եղծահող համայնքի հարակից մարտական դիրքերը առաջնագծի լարված ուղղություններից մեկն են եղել։ Համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժը գյուղից մոտ 1 կմ հեռու գտնվող Սարիբաբա բարձունքին հարակից դիրքերից մեկն են զբաղեցրել, որը մինչ այդ չի վերահսկվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմը բանակցություններ է վարում, որպեսզի ադրբեջանցիները ազատեն դիրքը։ Միեւնույն ժամանակ, առաջնագծի այս հատվածում հայկական կողը պահպանել է մինչեւս օգոստոսի 1-ը զբաղեցրած դիրքերը:

«Օգոստոսի 1-ին ադրբեջանական կողմից նկատվել է առաջխաղացում Եղծահողի վարչական տարածքում, որի համար իրազեկել ենք մեր համապատասխան մարմիններին։ Օգոստոսի 1-ին մեր համայնքում, բնակիչների ուղղությամբ ընդհանրապես կրակոցներ չեն եղել, ռազմական գործողություններ չեն իրականացվել։ Հասանելի է եղել երկու կրակոց, որի արդյունքների մասին մենք լրատվամիջոցներից ենք տեղեկացել, բայց գյուղի նկատմամբ ոչ մի ոտնձգություն չի եղել, ոչ մի կրակոց չի եղել»,–ասաց նա։

Գյուղի կանանցից մեկը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ վախը սրտներում ապրում են, իսկ կրակոցների ժամանակ էլ չգիտեն ուր գնան, քանի որ ապաստարաններ չկան գյուղում։

«Անտրամադիր, վախը սրտներումս` չգիտենք` ինչ անենք։ Տարածք ենք պահում մեզ համար, ո՞ւր գնանք ․․․ Ստի կանգնում ենք ու լսում, ապաստարան չկա, ո՞ւր գնանք,–ասաց նա՝ հավելելով, որ արցախյան առաջին պատերազմից ժամանակի Բաքվից են տեղահանվել և հիմա մտածում են, թե ինչ անեն,–Ի՞նչ ապահով, վախը սրտումս ապահովություն կա՞»։

Այս խորագրի վերջին նյութերը