Լրահոս

04.08.2022 17:22


Երևանում բախվել են Mercedes-ն ու Nissan Tida-ն. վերջինս էլ բախվել է կայանված Mercedes Sprinter-ին ու ГАЗель վերամբարձ կռունկին

Երևանում բախվել են Mercedes-ն ու Nissan Tida-ն. վերջինս էլ բախվել է կայանված Mercedes Sprinter-ին ու ГАЗель վերամբարձ կռունկին

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արցախի փողոցում բախվել են Mercedes և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև Nissan Tida-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված կանաչապատման աշխատանքներ կատարող Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության Mercedes Sprinter-ին և որպես վերամբարձ կռունկ օգտագործվող ГАЗель-ին։

Այս պահին բժիշկների շտապօգնության խումբը օգնություն է ցուցաբերում 2 քաղաքացու։

Շտապօգնության ավտոմեքենան այդ պահին այդտեղով անցնելիս է եղել, ու նկատելով վթարը, անմիջապես մոտեցել են վիրավորներին ու սկսել օգնություն ցուցաբերել։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և բժշկական օգնություն ստացածների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը