Լրահոս

04.08.2022 16:58


Արարատի մարզում Nissan Murano-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ անչափահաս վարորդն ու նրա հասակակից 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Արարատի մարզում Nissan Murano-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ անչափահաս վարորդն ու նրա հասակակից 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Nissan Murano մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի օղակաձև խաչմերուկից դեպի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 անչափահասներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել դասակի հրամանատար Կ․ Հարությունյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գևորգ Համբարձումյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վարորդն ու վիրավորները անչափահաս տղաներ են։

Այս խորագրի վերջին նյութերը