ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է»
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գեդրիուս Չեկուոլիսը «Ռադիո Ազատություն» եվրոպական բյուրոյին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ–ն կարևոր է համարում կողմերի քաղաքական կամքի առկայությունը, հրադադարի կարգի ամրապնդումը և զինված ուժերի շփման գծում կրակոցների դեպքերի քննումը։
«Մեր դիրքորոշումն այն է, որ հենց որ կողմերը քաղաքական կամք դրսևորեն, կարելի կլինի սկսել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ։ Մենք 21–րդ դարում ենք ապրում, և այդ պատճառով հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։ Ես փորձագետ չեմ ռազմական հարցերում, բայց պարզ է, որ պատերազմը չի օգնի լուծելու այս հիմնախնդիրը»,–ընդգծել է Չեկուոլիսը։
Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ–ն ողջունում է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի աջակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից ներդրվող ջանքերը։
«Կարծում ենք, որ հակամարտության լուծման համար կողմերը որևէ կերպ պետք է փոխզիջման գան։ Հիմնախնդրի լուծումն իսկապես հնարավոր է»,–ասել է նա։