Մի քանի հարյուր զինվոր կեսգիշերին հրատապ տարհանվել է Արցախից
Երեկ երեկոյան Արցախի զորամասերում միանգամից խուճապային իրարանցում է սկսվել. հրամկազմը դիրքապահ ժամկետային զինծառայողներին տագնապ է տվել՝ արագ հավաքվել ու իջնել զորամաս․ հայտնել են, որ վաղաժամ զորացրում են:
Գիշերն ավտոբուսները արագ կազմակերպված մոտեցել են զորամասերին, որպեսզի հնարավորին շուտ ու աննկատ զորքին տեղափոխեն Հայաստան: Կեսգիշերն անց տասնյակից ավելի ավտոբուսներ միաժամանակ ճամփա են ընկել, ու, ինչպես զինվորներից մեկը Yerevan.Today-ի հետ զրույցում իրավիճակը նկարագրեց, այս գիշեր նոյեմբերի 10-ի լուսաբացի տեսարանն է կրկնվել իրականում։ Բերձորի ճանապարհը, ասում է, վերածվել էր Դեր Զորի գաղթի ծանր ու դաժան ճանապարհին:
Գիշերը զորքը բերվել է Երևան, «Բանվորի արձանի» մոտ իջեցրել են, խուճապային վիճակից ելնելով՝ ոչ բոլորի ծնողներին են հասցրել տեղեկացնել, որ «Բանվորի արձանի» նախկին տեղում դիմավորեն վաղաժամ զորացրված զավակներին: Զինվորների մեծ մասը, ասում են, լուռ, անհաղորդ ու անտրամադիր տեղավորվել են մայթեզրերին ու լուսաբացը դիմավորել Երևանում:
Yerevan.Today-ը կապ հաստատեց Կոտայքից, Արարատից վաղաժամ զորացրված զինվորների և նրանց հարազատների հետ․ հաստատեցին տեղեկությունը: Ընտանիքներում ուրախ էին, որ ողջ ու առողջ դիմավորել են իրենց զավակներին, բայց տագնապած էին, որ զորացրման ժամկետներ են խախտվել, ժամանակից շուտ և հարկադրաբար իրենց որդիներին ուղարկել են տուն: «Շոկի մեջ ենք, Մեկս օգոստոսի 11-ին, մյուսը օգոստեսի 16-ին էինք ռեստորան վերցրել, բեհ տվել ենք, որ բանակի քեֆ անեինք։ Բայց հիմա եկել են տասն օր շուտ ու պարզ է, որ Ալիևն է այդպես ցանցակել․.. Լարված վիճակ է, մեր տղերքին դիրքերից իջեցրել ուղարկել են տուն, որ Արցախը թևաթափ անեն, անպաշտպան մնա Արցախը»,-ասում են:
Փաստորեն, Ալիևն իրավիճակի տերն է... Այս գիշեր Արցախը լիովին դատարկվեց մեր զորքից: Զինծառաjողներն իրենց ականջին հասածն էին փոխանցում՝ հաստատակամորեն պնդելով, որ հայկական իշխանությունը հերթական ու ծանր զիջումն արեց հենց այս գիշեր՝ մերկացրեց ու թուլացրեց Արցախը:
«Ադրբեջանը օգոստոսի 1-ին ժամանակ էր տվել, բայց հայկական բանակը մնաց իր դիրքերում, թշնամին օգոստոսի 2-ին հասկացավ, որ իրավիճակը պետք է սրել։ Տղերքից պատմում էին վերջին օրերին տարբեր ուղղություններով դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի, առանց կրակոցների ելումուտ անելու սադրանքների մասին: Պարզվում է՝ օգոստոսի 2-ին «դեդլայնի» հրահանգը հայկական իշխանությունն ընդունեց ի գիտություն, ու մեզ վախեցնում էին՝ խուճապ տարածելով, թե զորքին տարհանում ենք, որ նորից սեպտեմբերի 27 չսկսվի: Սա է իրականությունը։ Արցախը դատարկեցին, որ տանք թուրքին։ Ու դա իրականում արվեց առանց բանակցելու։ Արեցին մի քանի ժամում։ Չգիտեմ՝ ով ում պիտի պատասխան տա էսքան զիջումների համար»,-ասաց մեր զրուցակիցը։
Yerevan.Today-ն այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ ՊՆ, սակայն մինչ այս պահը պատասխան չենք ստացել։