Աշխարհ

03.08.2022 18:52


Հայաստանում է գտնվել Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորքերի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա

Հայաստանում է գտնվել Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորքերի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա

Այս օրերին Հայաստանում է գտնվել Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորքերի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա: Այս մասին հայտնում է 168.am-ը։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը կայքի հետ զրույցում նշել է, որ նման տեղեկության չի տիրապետում:

Նշենք, որ օրերս Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի ցամաքային զորքերի հրամանատարության ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Մայքլ Ուիքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Ադրբեջան:

Այս խորագրի վերջին նյութերը