Հարցազրույց

03.08.2022 14:42


Նիկոլը բավարարում է Ադրբեջանի ևս մեկ պահանջ

Նիկոլը բավարարում է Ադրբեջանի ևս մեկ պահանջ

Հայ–ադրբեջանական հարաբերությունների ու, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի թեմայով պաշտոնական Բաքուն 5 կետից սկզբունքներ էր ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շտապեցին հայտարարել, որ իրենք ամբողջությամբ ընդունում են դրանք։

Հիշեցնենք, որ այդ սկզբունքների մեջ Արցախին ու հակամարտությանը վերաբերող կետ չկար։

Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության թեման ինքը համարում է փակված ու Ղարաբաղը համարում Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Ալիևի հետ, բայց որպեսզի ներքին լսարանի վրա կարողանա մի բան վաճառել, իր «լուսահոգի» հաճախորդ Էդմոն Մարուքյանի շուրթերով հանրայնացրեց Բաքվին ուղղված պատասխան նամակը, որտեղ կար Ղարաբաղին վերաբերող կետ։

Այդ կետերից մեկով մասնավորապես ասվում էր․ «Հայկական կողմի համար հիմնարար է ԼՂ-ի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման հարցը»։

Ադրբեջանից ծաղրի ենթարկեցին նիկոլենց ուղարկված 6 կետերը՝ կրկնելով, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի թեմա իրենց համար չկա և պահանջեցին փակել այդ հարցը։

Եվ ահա նիկոլենք ընդառաջ գնացին Ադրբեջանի այս պահանջին ևս։ Անվտանգության խորհրդի քարտուղարն օրերս տված հարցազրույցում հայտարարեց, որ իրենք պատրաստ են Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր կնքել՝ մի կողմ թողնելով Ղարաբաղի կարգավիճակի հարցն ու ընդհանրապես Ղարաբաղի թեման։

Սրանց թվում է, թե Բաքվի «ոտքերը լվալով» «խաղաղության դարաշրջան» են բացելու, բայց պարզ է, որ գայլի, այն էլ՝ գորշ գայլի ախորժակն ուտելիս է բացվում։ Սրանք Նիկոլից «ա»–ն ստացել են, հիմա անցել են «բ»–ին, «գ»–ին ու հասնելու են մինչև «ֆ», եթե մինչև այդ հայ ժողովուրդը «ս» չանի նիկոլական խմբակին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը