Լրահոս

03.08.2022 12:39


Սյունիքի մարզում 56-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բեռնատար ЗИЛ-ին. վերջինիս անվահեծանը կոտրվել է․ կա վիրավոր

Սյունիքի մարզում 56-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բեռնատար ЗИЛ-ին. վերջինիս անվահեծանը կոտրվել է․ կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, ՌԴ քաղաքացի 56-ամյա Գառնիկ Ե․-ն իր վարած Mercedes GLS 350 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմենքենայով Տաթև-Գորիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնայիչ 48-ամյա Մաքսիմ Ս․-ի վարած ГАЗ 53 մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գառնիկ Ե․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը