Քաղաքական

03.08.2022 11:07


Պարգևավճարների ֆոնդն ավելի մեծ է. Փաշինյանը խաբել է. մաս 60․ «Ժողովուրդ»

Պարգևավճարների ֆոնդն ավելի մեծ է. Փաշինյանը խաբել է. մաս 60․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ասում եք, որ էն պարգևավճարները, որ իմ որոշմամբ հատկացվել է պաշտոնյաներին, կարելի էր հատկացնել թոշակառուներին։ Ուրեմն այդ նպատակի համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ գումար». սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2020 թվականի ապրիլի 6-ին, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Այսպիսով, որքա՞ն պարգևավճարներ են բաժանվել 2020 թվականին. Ազգային ժողով՝ 1 մլրդ 416 մլն դրամ, ՀՀ ՊԵԿ՝ 5 մլրդ 578 մլն դրամ, Քննչական կոմիտե՝ 1 մլրդ 451 մլն դրամ, 12 նախարարություն՝ 5 մլրդ 90 մլն դրամ, ՀՀ ոստիկանություն՝ 8 մլրդ դրամ, և այսպես շարունակ։

Ընդհանուր 25 մլրդ դրամ է կազմել պարգևատրման ֆոնդը, այսինքն՝ իրականում պարգևավճարների համար նախատեսված գումարները շատ ավելի շատ են, քան իր խոսքում ասում էր Փաշինյանը։ Ինչպես հաճախ է պատահում, նույն Նիկոլ Փաշինյանը, դեռ 2018 թվականի հունվարի 17-ին բարձրացնելով պարգևավճարների թեման, նաև հարց էր հնչեցնում, թե այդ դեպքում ինչ ուտեն աղքատները, և տարբերակներ թվում՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ, տաքդեղ։

Սակայն հեղափոխությունից չորս տարի անց նա մոռացավ աղքատներին, թոշակառուներին օգնելու իր առաքելության մասին, թույլատրեց պարգևավճարներ բաժանել ու բարձրացրեց նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, այնինչ երկար ժամանակ նա դեմ էր հենց բոլոր տեսակի պարգևավճարներին։ Կրկին խաբեց»:

Այս խորագրի վերջին նյութերը