Աշխարհ

03.08.2022 21:02


Մեսին է լավագույն ֆուտբոլիստն աշխարհում․ Պոչետինո

Մեսին է լավագույն ֆուտբոլիստն աշխարհում․ Պոչետինո

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին։

«Ինձ համար Մեսին է լավագույն ֆուտբոլիստն աշխարհում։ Ոչ մի կասկած չունեմ այդ հարցում։ Ակնհայտ է, որ Մբապեն այդ թագի գլխավոր հավակնորդն է։ Կա նաև Նեյմարը, որը նույնպես լավագույններից մեկն է ինձ համար»,-Պոչետինոյի խոսքը մեջբերում է Infobae-ը։

50-ամյա արգենտինացի մասնագետը փարիզյանը թիմը գլխավորել է 2021թ․ հունվարից մինչև 2022թ․ հունիս։ Նրա ղեկավարությամբ ՊՍԺ-ն դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ Պոչետինոյին փոխարինել է «Նիցայի» նախկին գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը