Բելգիայում արգելափակվել են Քադաֆիի վարչակազմին պատկանող 14 մլրդ եվրոյի հասնող ակտիվները
Բելգիայի լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ երկրի «Euroclear» դեպոզիտային–հաշվարկային կենտրոնում, ինչպես նաև «ING», «BNP Paribas Fortis» և «KBC» բանկերում արգելափակվել է Մուամար Քադաֆիի վարչակարգին պատկանող ավելի քան 14 միլիարդ եվրոն։
«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ ակտիվների մեծ մասը գտնվում է «Euroclear»–ում՝ 12,8 մլրդ եվրո, իսկ «KBC»–ում պահպանվում է ավելի քան 840 մլն եվրո։
Ինչպես նախորդ շաբաթ հայտարարել էր Բելգիայի վարչապետ Իվ Լետերմը, Բելգիան որոշել է ՄԱԿ–ի հանձնաժողովին հայց ներկայացնել լիբիական ապստամբների օգտին երկրում արգելափակված 100 մլն եվրոն վերականգնելու վերաբերյալ։
Լիբիայի նախկին իշխանությունների, այդ թվում և Քադաֆիի ու նրա մերձավորների ակտիվները սառեցվել են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 1970թ. ընդունած բանաձևի հիման վրա, որպեսզի նրան հարկադրեն դադարեցնել իր դեմ ուղղված բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելը։