Որևէ մեկի մտքով չանցավ արգելել այդ սրիկա Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի մոտքը Հայաստան. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ այդպես էլ չի տեսել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանին, ում մուտքը Հայաստան արգելվել է։ «Օդանավակայանից վերադարձա։ Մասիս Աբրահամյանին հանդիպել չթույատրվեց»,-երեկ երեկոյան գրել է Ռուբեն Մելիքյանը։
Ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա նշել է, որ 2016-2018 թվականներին սերտորեն աշխատել է Մասիս Աբրահամյանի հետ որպես Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար։ «Այս մարդը գիշեր-ցերեկ պատրաստ է օգնել հայրենիքին։ Հիմա այդպիսի մարդկանց դե՞մ եք դուք պայքարում, չնայած մյուս կողմից էլ պարզ է, ինչ կա զարմանալու, վերածվել եք Ադրբեջանի ռայոնի։ Դաշնակցական գործիչների մուտքն են արգելում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտնեց, որ պայմանավորվածություն եղել է, որ ինքը պետք է օդանավակայանում հանդիպի Մասիս Աբրահամյանին. «Ժամը 15.50-ին ադեն տեղում էի, Արծվիկ Մինասյանն էլ էր ինձ հետ: Օդանավակայանի աշխատակիցն ասաց, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել, կապվեք այն մարդկանց հետ, որոնք իմ հեռախոսահամարը տվել են: ՄԻՊ-ից ասացին, որ կփորձեն հարցը լուծել: Ես համոզված եմ, որ փորձել են խնդիրը լուծել: Ավելին, 2,5 ժամ հետո երկրորդ անգամ եկան ՄԻՊ-ի աշխատակիցները եւ մենք հասկացանք, որ իմ մուտքը բացառվում է: Ես փոխանցեցի աշխատակիցներին լիազորագիրը եւ խնդրեցի, որ եթե հնարավոր է, ներս մտնեն եւ լիազորագիրը ստորագրել տան:
Կարող ենք արձանագրել, որ Մասիս Աբրահամյանին չի տրվել իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն: Սա նոր տեսակի խախտում է, սա լրիվ նույն բանն է, որ պաշտպանը գնա ՔԿՀ կամ ոստիկանություն եւ նրան ներս չթողնեն իր պաշտպանյալի մոտ:
Չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ, և իմ մուտքն արգելվեց, մարդը զրկվեց իրավաբանական օգնության հնարավորությունից։ Այդպիսի բան չէի պատկերացնում, որ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ պայմանավորվածություն ձեռք բերի ու պարզվի, որ խնդիրը լուծված չէ։ Մեծ վստահություն ունեմ, որ ՄԻՊ հաստատությունն իսկապես ուզում էր այդ խնդիրը լուծել։ ՄԻՊ աշխատակազմից այդ տղաները երկու անգամ եկան օդանավակայան, մի մազաչափ անգամ կասկած չունեմ, որ ամեն ջանք գործադրեցին, որպեսզի իրենց գործառույթն իրականացնեն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա ասաց, որ Մասիս Աբրահամյանը հարկադրաբար կմեկնի Նիդեռլանդներ, քանի որ զրկվել է այս պահին հայրենիք այցելելու հնարավորությունից։ «Մենք հարցում կանենք ԱԱԾ՝ փորձելով պարզել դրա հիմքերը, հետո անպայման կվիճարկենք այդ կամայական որոշումը վարչական դատարանում, քանի որ այս քաղաքականությունն արդեն համակարգային բնույթ է կրում։ Սակայն բուն խնդրի լուծումը բոլորովին ուրիշ տեղ է։ Թե Մասիս Աբրահամյանը, թե մյուս բոլոր նվիրյալները Սփյուռքից նման վերաբերմունքի են արժանանում, ինչ է թե քննադատում են այս իշխանություններին։
Այն սրիկա Սերժ Թանկյանը Ասրինե Խանջյան էր, ինչ էր, եկել այստեղ ազգակործան հեղափոխություն էր անում: 2016-ին եկել այստեղ ամենածայրահեղ հակաիշխանական խայտառակություններն էին անում, որևէ մեկի մտքով անցա՞վ այդ սրիկաների մուտքը Հայաստան արգելել։ Հիմա դուք ի՞նչ իրավունք ունեք արգելել այս մարդկանց մուտքը Հայաստան: Այսինքն երկու սորտի մարդի՞կ են Սփյուռքում ապրում»,-ասաց Մելիքյանը:

Աղբյուրը՝ news.am