Լրահոս

02.08.2022 11:11


Արարատի մարզում բախվել են Ford Syujen-ն ու VAZ 21703-ը․ վիրավորների մեծ մասը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության

Արարատի մարզում բախվել են Ford Syujen-ն ու VAZ 21703-ը․ վիրավորների մեծ մասը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Շապինանդ Ա․-ի վարած VAZ 21703 մակնիշի և 34-ամյա Արտակ Գ․-ի վարած Ford Syujen մակնիշի ավտոմեքնաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Շապինանդ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Արտակ Գ․-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սիրվարդ Ա․-ն և 53-ամյա Ալիսա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Հրշեջ փրկարարներն, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել Շապինանդ Ա․-ին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը, այնուհետև քաղաքացիների հետ համատեղ ավտոմեքենաները տեղափոխել են ավտոքարշակի վրա։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հայանքային ոստիկանության բաժանմունքի պետ Բալումյանի գլխավորությամբ։

Վթարի մասին նախաձեռնվել է վարույթ։

Վիրավորներից մի քանիսը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։

Այս խորագրի վերջին նյութերը