Կարծիք

02.08.2022 09:57


Նիկոլի օրոք սահմանը հարց լուծելու համար չէ, զինվորը հարց լուծելու համար չէ, զոհվելու համար է

Նիկոլի օրոք սահմանը հարց լուծելու համար չէ, զինվորը հարց լուծելու համար չէ, զոհվելու համար է

Հուլիսի 16-ին, Թբիլիսիում հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Չգիտենք, թե ինչի շուրջ են բանակցում, գաղտնի է պահվում․ հաղորդագրության մեջ գրում են՝ հետագա հնարավոր քայլերի շուրջ մտքեր են փոխանակել։ Այսօր այդ «հետագա հնարավոր քայլերի» մասին ենք տեղեկանում՝ սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Զուգադիպությո՞ւն է։ Դժվար թե։

Հիմա եթե բանակցում եք, խաղաղության դարաշրջան եք բացում, թշնամուն կառավարում եք ու արդեն էն աստիճանի եք հասել, որ գրանտակերների հետ կազմակերպում եք հայ և ադրբեջանցի քաղհասարակության, մասնագետների, մտավորականության, երիտասարդության մերձեցման սեմինարներ, ուրեմն ինչի՞ համար է այսօր Ադրբեջանը հարձակվում ու ո՞ր ծակն է մտել Հայաստանի կառավարությունը։

Սրանից մի ամիս առաջ, երբ ընդդիմադիրներին սահման տանելու մասին հայտարարությունները հնչեցին, շատերն էին կարծիք հայտնում, որ սա Նիկոլ-Ալիև Պլան Բ է, որ ազատվեն ակտիվ ընդդիմադիրներից։ Երկու օր առաջ արդեն թուրքալեզու պետությունների հատուկ ծառայություններն էին սպառնում։ Էսօր ընդդիմադիրներին տարան իբր զորավարժությունների ու առաջին օրը՝ հարձակումներ։

ՊՆ-ն էլի արծրունհովհաննիսյանական դագդիգագան ոճի հաղորդագրություններ է տարածում, թե հետևեք միայն պաշտոնական լրահոսին, էն լրահոսին, որ 44 օր խաբել ու հիմարացրել է։ Մենք դադարել ենք ՊՆ-ին հավատալը, դուք սուտ եք խոսումմ դուք մարդկանց հիմարացնելու համար եք ստեղծված։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, թե ինչ կասի գյուղի հովիվը, քան Սուրեն Պապիկյանն իր ողջ գեներալիտետով։

Ժողովուրդ, նորից եմ ասում, սահմանի հարցերը սահմանում չեն լուծվում, Ղարաբաղի հարցը մարտի դաշտում չի լուծվում, Սյունիքի ու այսպես կոչված՝ անկլավների հարցը չի լուծվելու սահմանին, լուծվելու է կառավարական շենքում։ Նիկոլի օրոք սահմանը հարց լուծելու համար չէ, զինվորը հարց լուծելու համար չէ, զոհվելու համար է։

Ժողովուրդ, դու ես որոշողը․ կասեցնես Նիկոլի մահաբեր ընթացքը, սահմանին բախումները կդադարեն, ծառայությունից հետո քո որդին բարեհաջող տուն կգա, թողնես շարունակի այն, ինչ անում է, ստիպված ես թաց աչքերով Եռաբլուր գնալ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը