Քաղաքական

01.08.2022 21:21


Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա. Արցախի ԱԳ նախարար

Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա. Արցախի ԱԳ նախարար

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի սահմանագոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա։

«Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադրանքների չտրվել»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այս խորագրի վերջին նյութերը