Կարծիք

01.08.2022 21:13


Իրականացվում է թշնամական տանդեմի և դավաճանի միասնական ծրագիր

Իրականացվում է թշնամական տանդեմի և դավաճանի միասնական ծրագիր

Այն, ինչ արվում է ՀՅԴ ներկայացուցիչների նկատմամբ՝ բացահայտ ստորություն է, ազգադավություն...Ավելի քան ակնհայտ է Սփյուռքը պառակտելու, սփյուռքահային հայրենիք գալու իրավունքից զրկելու նպատակը... Նաև տեսանելի՝ դավադրության խորությունն ու սահմանը։

Թուրք-ադրբեջանական տանդեմը ծրագրավորված ու ֆինանսական լուրջ ներդրումներով տասնամյակներ շարունակ պայքարել և այժմ էլ շարունակում է պայքարը Սփյռքում մեր հայրենակիցների միասնականության, և հատկապես՝ Հայ դատի հանձնախմբերի լոբբիստական գործունեության դեմ։ Իսկ Սփյուռքում ՀՅԴ-ն այդ պայքարի ողնաշարն է, տարող ուժը։

Թշնամի տանդեմն իր ծրագրում այս պետրոսգետադարձյան դավաճանի ընդգրկումով կարողացավ լուրջ ներդրում կատարել Սփյուռքը պառակտելու ու խնդիրներ ստեղծելու, Հայ դատի լոբբիստական աշխատանքներին խոչնդոտելու հարցում, ինչը սահուն իրականացնում է։ Եվ դա բնական է՝ թշնամու հետ միասնաբար են հեղինակել այս ծրագիրը։

Հ.Գ. Իսկ ԼԱՈՆ երեք ամիս է զարթնել ու տառապում է անքնությունից...Նաև՝ շնչահեղձ է լինում սահմանադրական նորմերից ու գիշերային երթերից...

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը