«Ո՛չ Կառավարություն կոչեցյալի, ո՛չ էլ մեկ ուրիշի մտքով չանցնի, որ ծնողները կնահանջեն». զոհված զինծառայողի ծնողին իրավապահ մարմիններից հրավիրել են զրույցի
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք պատերազմի կապիտուլյացիոն ելքի համար արդեն երկրորդ տարին պահանջում են կալանավորել Նիկոլ Փաշինյանին, առաջիկա օրերին լայնածավալ բողոքի ակցիայի դուրս կգան։ Պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը,168.am–ի հետ զրույցում ասաց՝ այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում ակցիայի կազմակերպման ուղղությամբ։
Զոհված զինծառայողի հայրն ակցիա իրականացնելու իրենց գաղափարի մասին 168.am-ին դեռ նախորդ շաբաթ էր հայտնել, ուստի այսօր հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ընթացքի մեջ է այն։
«Այս պահին հանդիպումներ, քննարկումներ են ընթանում նաև այն ծնողների հետ, որոնք մինչ այս պահը շարժման մեջ չեն եղել։ Փորձում ենք այս ծնողներին էլ վստահեցնել, որ հույս կա՛, ու ամեն ինչ անենք, որ դա իրականանա՝ ոչ շատ կոպիտ քայլերով…»։
Հարցին՝ արդյոք այս ընթացքում միջնորդավորված ձևով փորձե՞լ են լռեցնել ծնողներին, հասկացնել, որ պետք չէ բողոքի ակցիաներ իրականացնել, զոհված զինծառայողի հայրը պատասխանեց՝ իհարկե, ապա կարևոր հանգամանքի վրա մեր ուշադրությունը հրավիրեց։
Պարզվում է՝ 168.am-ի նախորդ հրապարակումից հետո («Ես մեղադրում եմ Փաշոյին, որ էդ թուրք տականքը կարողացել է հասնել Ծիծեռնակաբերդ»․ զոհվածի ծնողները հզոր ակցիայի են պատրաստվում») իշխանությունը գործի է դրել լծակները՝ զոհված զինծառայողի հորն իրավապահ մարմիններից զանգահարել և հրավիրել են հանդիպման։
«Բնականաբար, իշխանական լծակներն օգտագործում են, որպեսզի ծնողները գործողությունների չդիմեն։ Ամեն ինչ արվում է, որպեսզի դա խնդրանքի բովանդակություն ունենա։ Մատնացույց չեմ անի, թե կոնկրետ ով, բայց խնդրանքի տեսքով, միայն խնդրանքի, որովհետև գիտեն՝ ֆիզիկայի օրենքը շատ լուրջ կազդի, ինչ ուժով մեր վրա բրթեն, եռապատիկ ուժով կստանան, դրա համար խնդրանքի տեսքով փորձում են համոզել, որպեսզի ինչ արվի, արվի իրավական դաշտում…
Բոլորս ուզում ենք, որ այդպես լինի, բայց։ Այդ բայցը կա։ Եթե գոնե մի արդյունք ստանանք իրավական դաշտում, բնականաբար, մենք այդպես էլ կշարունակենք»։
Մի քանի ամիս է, զոհված զինծառայողների ծնողները հավաքվում էին Գլխավոր դատախազության շենքի մոտ և Արթուր Դավթյանից պահանջում, որ քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխվի ԱԱԾ, ուստի Վիգեն Ազատյանին հարցրեցինք, թե՝ ձեր սպասված արդյունքը կարո՞ղ է լինել քրեական գործը Քննչական կոմիտեից ԱԱԾ տեղափոխելը, թե՞ այլ արդյունքի մասին է խոսքը։
«Բնականաբար, դա էլ, բայց միայն չտեղափոխվի։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանի հարցաքննումը պետք է լինի ձերբակալումից հետո։ Եթե չլինի ձերբակալում, հարցաքննումն աբսուրդ է։ Մենք գիտակցում ենք, չէ՞, որ առաջին կապիկն է, ինչ էլ անես այդ կապիկին, չես կարող, որովհետև լծակներն իր ձեռքն է։ Կալանավորել, նոր հարցաքննել, ելնելով այն փաստից, որ ինքն օգտագործում է բոլոր լծակները»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։
Դիտարկմանը՝ գուցե այդ միջնորդավորված խնդրանքը հենց Նիկոլ Փաշինյանի հրահանգով է արվում, զոհվածի հայրը չբացառեց, սակայն ասաց, որ դա ծնողների մոտ որևէ բան չի փոխում, պայքարը շարունակվելու է․
«Մեր գերնպատակն այն է, որ պատերազմի նման ելքի, մեր երեխեքի մահվան բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Այնպես չի, որ բոլորս ընկել ենք կապիկի հետից, ուղղակի գիտակցում ենք՝ մինչև կապիկին մի բան չլինի՝ պատասխանատվության չենթարկվի՝ չկալանավորվի, մյուս մեղավորներին չի ստացվի։ Կապիկը նկատի ունեմ Փաշոյին… Շուտով պատերազմի 2-րդ տարին է լրանում, բայց ոչ մեկը չի դատապարտվել, ոչ մեկը պարզաբանում չի տվել, թե ումից է հրահանգ ստացել և այլն…»։
Ամփոփելով զրույցը, հերոսի հայրն ասաց, որ առաջիկայում անցկացվելիք բողոքի ակցիայի ուղղությամբ աշխատանքները, մեղմ ասած, շատ ակտիվ ընթացքի մեջ են․
«Ո՛չ Կառավարություն կոչեցյալի, ո՛չ էլ մեկ ուրիշի մտքով չանցնի, որ ծնողները կնահանջեն, կլռեն, որովհետև էս էն հարցը չի, որ նահանջենք կամ լռենք։ Էլ չենք ուզում թեթև մի բան լինի, պետք է կոնկրետ, կետային, ճիշտ գործողություններ, որպեսզի մի արդյունքի հասնենք, դա է պատճառը, որ մի քիչ ուշանում է»։
Պատերազմում որդիներին կորցրած ծնողների պահանջի վերաբերյալ իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականության մասին 168.am-ին այլ ուշագրավ մանրամասներ էլ են հայտնի դարձել, սակայն դրանք առայժմ չենք հրապարակում։
«Ո՛չ Կառավարություն կոչեցյալի, ո՛չ էլ մեկ ուրիշի մտքով չանցնի, որ ծնողները կնահանջեն». զոհված զինծառայողի ծնողին իրավապահ մարմիններից հրավիրել են զրույցի
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք պատերազմի կապիտուլյացիոն ելքի համար արդեն երկրորդ տարին պահանջում են կալանավորել Նիկոլ Փաշինյանին, առաջիկա օրերին լայնածավալ բողոքի ակցիայի դուրս կգան։ Պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am–ի հետ զրույցում ասաց՝ այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում ակցիայի կազմակերպման ուղղությամբ։