Լրահոս

01.08.2022 15:07


Սյունիքի Դավիթ Բեկ բնակավայրում հայտնաբերվել են արկեր և զրահապատ արկի միջուկ

Սյունիքի Դավիթ Բեկ բնակավայրում հայտնաբերվել են արկեր և զրահապատ արկի միջուկ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ից սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։

Հուլիսին Դավիթ Բեկ համայնքում մասնագետները մաքրել են 22 000 քմ տարածք։ Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1 հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր և զրահապատ արկի միջուկ։

Մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը