Լրահոս

01.08.2022 17:23


Մեսսին չի փոխվում, բայց շարունակում է վերափոխել ակումբը․ Նեյմար

Մեսսին չի փոխվում, բայց շարունակում է վերափոխել ակումբը․ Նեյմար

Փարիզյան ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է 4:0 հաղթանակը «Նանտի» նկատմամբ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում։

«Ես գոհ եմ, մենք հրաշալի թիմային խաղ ցուցադրեցինք։ Շատ կարևոր է հաղթանակով սկսել մրցաշրջանը, իսկ այս խաղում նաև տիտղոս նվաճել։

Մեսսիի և ՊՍԺ-ի մասին մարդիկ չափազանց շատ են խասում, բայց նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունենում ամեն օր թիմի ներսում։ Լեոն մնում է նույնը, նա չի փոխվում, բայց շարունակում է վերափոխել ակումբը դրական ուղղությամբ»,-Նեյմարի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Իսրայելում տեղի ունեցած խաղում Նեյմարը դարձել էր դուբլի հեղինակ, աչքի էին ընկել նաև Լիոնել Մեսսին և Սերխիո Ռամոսը։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը