Աշխարհ

01.08.2022 18:45


«Երջանիկ եմ վերադառնալ». Ռոնալդուն գրառում է արել «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից հետո

«Երջանիկ եմ վերադառնալ». Ռոնալդուն գրառում է արել «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը տևական ժամանակ անց ընկերական խաղի է մասնակցել իր թիմի կազմում, մեկնաբանել է իր՝ խաղադաշտ վերադարձը, հաղորդում է armsport.am-ը։

«Երջանիկ եմ վերադառնալ»,-գրել է Ռոնալդուն իր ինստագրամյան էջում:

«Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Ռոնալդուն 45 րոպե է անցացրել դաշտում, բայց փոխարինվել է ընդմիջմանը՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով: Ֆուտբոլիստը խաղի ավարտից 8 րոպե առաջ լքել է մարզադաշտը:

ՄՅՈՒ-ի և «Ռայո Վալեկանոյի» միջև խաղն ավարտվել է 1-1 հաշվով:

Այս խորագրի վերջին նյութերը