Աշխարհ

01.08.2022 20:20


Mercedes-AMG ապրանքանիշը թողարկել է գրասենյակային աթոռ

Mercedes-AMG ապրանքանիշը թողարկել է գրասենյակային աթոռ

Նրանց համար, ովքեր պատրաստ չեն բաժանվել իրենց սիրելի մեքենայից աշխատանքային օրվա ընթացքում, Mercedes-AMG ընկերությունը ներկայացրել է ֆիրմային գրասենյակային աթոռ, գրել է Motor-ը և հավելել, որ նոր աքսեսուարը կարծես հենց նոր է հանվել գերմանական ժամանակակից սպորտային մեքենայից ու տեղադրվել աշխատավայրում:

Գրասենյակային աթոռն ունի բարձր մեջք, ընդգծված կողային ամրակներ և երկարացված բարձիկ։

Ավտոմեքենայի նստատեղերի նմանությունն ամբողջացնելու համար աթոռն ամրագոտիների անցքեր և լոգո ունի:

Mercedes-AMG նոր գրասենյակային աթոռի արժեքը 3500 եվրո է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը