Լրահոս

06.09.2011 11:01


Իրանը 900 մլն դոլար է տրամադրել Ուրմիա լճի ցամաքումը կանխարգելելու համար

Իրանի կառավարությունն 900 մլն դոլար է տրամադրել Ուրմիա լճի ցամաքումը կանխարգելող միջոցառումներ ստանալու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն։

–Ծրագրվում է մինչև Ուրմիա հասցնել Արաքս և Սիլվե գետերից դուրս եկող ջրատարները։ Այս ծրագրի իրագործման համար պետությունն 900 մլն դոլար է տրամադրել,–ասել է Մոհամմադիզադեն։

Այս խորագրի վերջին նյութերը