Քաղաքական

31.07.2022 20:12


Փաշինյանի իշխանությունն արգելել է ՀՀ մուտք գործել ՀՅԴ Հոլանդիայի ԵՄ անդամ Սյունե Աբրահամյանին. հայտարարություն (տեսանյութ)

Փաշինյանի իշխանությունն արգելել է ՀՀ մուտք գործել ՀՅԴ Հոլանդիայի ԵՄ անդամ Սյունե Աբրահամյանին. հայտարարություն (տեսանյութ)

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի ապազգային իշխանութիւնները դարձեալ դրսեւորեցին իրենց հակահայ, ազգը պառակտող վարքագիծը։

Յուլիս 31-ին Հայաստան ժամանած ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միութեան անդամ ընկերուհի Սիւնէհ Աբրահամեանի մուտքը հայրենիք արգելափակուեցաւ։

Վերջինիս ետ ուղղարկելու որոշում կայացուած է առանց որեւէ հիմնաւոր բացատրութիւն կամ պատճառաբանութիւն ներկայացնելու։

Ան Հայաստան ժամանած էր մասնակցելու ՀՅԴ երիտասարդական միութիւններու կողմէ Սիւնիքի մէջ կազմակերպուած ամառնային ճամբարներուն, որոնք երկշաբաթեայ դաստիարակչական օջախներ կը հանդիսանան նոր սերունդին փոխանցելու այլազան գիտելիքներ և յատկապէս ազգային գաղափարախոսութեան հիմնական սերմերը։

Ցաւալիօրէն պէտք է արձանագրենք, որ ՀՅԴ Բիրոյի անդամ Մուրատ Փափազեանի Հայաստան մուտք գործելու արգելքէն և ՀՅԴ Երիտասարդականի անդամներու դէմ հալածանքներէ ետք, այս ապազգային իշխանութիւնը կը թիրախաւորէ նուիրեալ եւ ազգասէր սփիւռքահայ դաշնակցական երիտասարդութիւնը։

Անոնց մուտքը Հայրենիք կ՚արգիլուի եւ զուգահեռ այս իրողութեան՝ կ՚արտօնուի թուրք ազգայնականներու մուտքը Հայաստանի Հանրապետութիւն, ինչին ականատես եղանք վերջին շաբաթներու ընթացքին։

Հաշուի առնելով, որ սահմանապահ ստորաբաժանումները կը գործեն հիմնականօրէն ՀՀ ԱԱԾ-ի ենթակայութեան տակ, կոչ կ՚ուղղենք ՀՀ ԱԱԾ-ին պատշաճօրէն իրականացնել իրենց սահմանուած գործառոյթները, չտրուիլ ապօրինի քաղաքական հրահանգներու, եւ գործել իրենց կանոնակարգի, առաքելութեան եւ կոչումին համաձայն՝ պաշտպանելու եւ ամրապնդելու ՀՀ եւ ԱՀ ազգային անվտանգութիւնը։

ՀՅԴ Երիտասարդականը, հակառակ Նիկոլ Փաշինեանի կողմէ կազմակերպուած բոլոր բռնաճնշումներուն եւ հալածանքներուն, կը շարունակէ մնալ իր յանձնառութեան հաւատարիմ։ Ամէն գնով հեռացնել այս յանցաւոր վարչախումբը, վերականգնելու մեր խոցուած արժամանապատուութիւնը և վերջապէս լծուիլ Հայաստանի և Արցախի հանրապետութիւններու խարխլուած հիմնասիւներու վերակառուցման աշխատանքին։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ

31 Յուլիս, 20222թ.»:

Ավելի վաղ ՀՅԴ Հոլանդիայի ԵՄ անդամ Սյունե Աբրահամյանը տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ.

«Երեկ գիշեր հասա Հայաստան Զվարթնոց Օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի ARF Youth Office կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում:

Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»:

Այս խորագրի վերջին նյութերը